Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 09 Փետրվար 2017 11:02
Rate this item
(1 Vote)

 

Մեկնարկեց  Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան 41-րդ Համադպրոցական խաղերի բացման հանդիսութիւնը

Չորեքշաբթի 8 փետրւարի 2017 թ.-ին շուրջ 1200 հանդիսատեսի,  567 աշակերտ – ուհիների և 100 ից աւելի  մանկապարտէզների  բալիկների ներկայութեամբ և մասնակցութեամբ բացւած յայտարարւեց 41-րդ Համադպրոցական խաղերը:

Արաքս դպրոցի տարրական բաժնի երգչախումբը սկզբում կատարեց  Տէրունական աղօթքը այնուհետև հնչեց Իրանի Իսլ. Հ. Հիմնը, ղեկավարութեամբ Մեղեդի Նազարեանի: Երգչախումբը նաև կատարեց այլ երգեր:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Մարզական միութեան վարչութեան նախագահ ՝ Արա Ջահանեանը:

Տեղի ունեցաւ Թունեան դպրոցի աշակերտների մարզական ցոյցերը որից յետոյ բեմ բարձրացաւ Մարիամ հաստատութեան երկսեռ երգչախումբը Գիտա Եասերիի ղեկավարութեամբ:

Մեծ շուքով մուտք գործեցին մարզիկ աշակերտները: Հարկ  է նշել որ բացման հանդիսութիւնը զուգադիպում էր Թունեան դպրոցի հիմնադրման 60-ամեակի և նւարդ Գուլբենգեան դպրոցի 50-ամեակի բարեբաստիկ առիթներին:

Աշակերտական երդումը կատարեց Սերւին Խոսրովեանը, իրաւարարի երդումը կատարեց Էմելին Ղազարեանը:

«Միասնական շուրջպար» մեներգով հանդէս եկաւ Մխիթար Վարդինը:

Օրւայ խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ Գէորգ վարդանը:

Ծրագրի աւարտին իր հայրական օրհնանքով մասնակիցներին խօսքը ուղղեց սրբազան հայրը:

Օրւայ հաղորդավարներն էին Արւեստի դպրոցի աշակերտներ՝

Երազ Բանդարին, Մեղրի Սարխոշեանը, Ալէ Խալոյեանը և Անի Յովհաննիսեանը

Ձեռնարկին ներկայ էին թեմիս բարեխնամ առաջնորդ Սրբազան հայրը, թեմական խորհուրդի ներկայացուցիչը, Կրթական խորհրդի ներկայացուցիչը, Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչները, դպրոցների տեսուչներ  և փոխտեսուչները, Հայ Կաթողիկէ եկեղեցու սուրբ  քոյրերը, ծնողական խորհուրդները, ծնողները, միութիւների վարչութիւները և Արարատի կենտոնական վարչութեան ընկերները:

Ներկաները մեծ խանդավառութեամբ թողեցին Մարզաւանը:

Մրցումները սկսւելու է հինգշաբթի ժամը 16-ից:

Նիւթը ստացել ենք Արարատի Հանրութեան հետ կապից:

Խաղերի ծրագիրը կարելի է ստանալ Հ.Մ.Ա.Կ.-ի պաշտօնական կայքէջից և թելեգրամից

www.araratorg.org

telegram.me/Araratorg

Հ.Մ.Ա.Կ.