Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 08 Ապրիլ 2017 10:25
Rate this item
(0 votes)

Երէկ՝ ապրիլի 7-ի 2017 թ.-ին  Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի համար օրը յագեցած էր երեք  այցելութիւններով: Օրւայ սկզբում սկաուտները այցելեցին «Աբգինէ» թանգարան, որտեղ պահւում են ապակէ եւ կաւից պատրաստւած հնագոյն իրեր: Աբգինէին յաջորդեց Արտակ Մանուկեան թանգարանը սկաուտները ծանօթացան թանգարանում պահւող իրերին, որը նրանց մեծ գոհունակութիւն պատճառեց: Սկաուտները վերջում ներկայ եղան Ս.Աստւածածին եկեղեցում անցկացւող արարողակարգին, որը կազմակերպւել էր ապրիլեան քառօրեայ պատերազմում  զոհւած զինւորների յիշատակին: