Երէկ՝ ապրիլի 7-ի 2017 թ.-ին Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խմբի համար օրը յագեցած էր երեք այցելութիւններով: Օրւայ սկզբում սկաուտները այցելեցին «Աբգինէ» թանգարան, որտեղ պահւում են ապակէ եւ կաւից պատրաստւած հնագոյն իրեր: Աբգինէին յաջորդեց Արտակ Մանուկեան թանգարանը սկաուտները ծանօթացան թանգարանում պահւող իրերին, որը նրանց մեծ գոհունակութիւն պատճառեց: Սկաուտները վերջում ներկայ եղան Ս.Աստւածածին եկեղեցում անցկացւող արարողակարգին, որը կազմակերպւել էր ապրիլեան քառօրեայ պատերազմում զոհւած զինւորների յիշատակին: