Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 09 Մայիս 2017 12:46
Rate this item
(1 Vote)

 

 Ուրբաթ մայիսի 5-ի 2017թ.ին  տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ծնողական խնջոյքը:

Միջոցառման  նպատակն էր փառաբանելու սկաուտերի՝ ծնողներին, որոնք համարւում են միութեան հիմնասիւները:

Ծրագիրը մեկնարկեց բացման խօսքով այնուհետեւ սկաուտների միջոցով հնչեցին ասմունքներ, երգեր եւ նւագարանների կատարումներ , որոնք ստեղծեցին անմիջական եւ ջերմ մթնոլորտ ինչն էլ մեծ ոգևորութեան առիթ դարձաւ:

Ծրագիրն յագեցած էր ծնողների համար նախատեսւած խաղերով ,որոնց թւում էր՝հրացանաձգութիւնը եւ կապի մրցոյթը:

Խնջոյքը աւարտւեց ճաշկերոյթով, որի ժամանակ ներկաները վայելեցին ընտանեկան միջավայրի մտերմիկ եւ ջերմ մթնոլորտը: