Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 16 Մայիս 2017 12:23
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, մայիսի 12-ի 2017 թ.-ին  Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Արենուշների հատւածի թիւ 2 խումբը կազմակերպել էր միասնական աշխատանք Արաքս դպրոցի հինգերորդ եւ վեցերորդ դասարանցիների հետ:

 

 Աշխատանքի  նպատակն էր աշակերտուհիներին ծանօթացնել  սկաուտական աշխատանքներին :

 Աշակերտուհիները վաղ առաւօտեան ժամանեցին Արարատ մարզաւան  և այնտեղ նրանց դիմաւորեցին  «Արարատ»-ի սկաուտները:

 Օրը յագեցած էր հաճոյական եւ դաստիարակչական աշխատանքներով , որոնց թւում էր՝ երգեր, սկաուտական խաղեր, ֆիզիքական աշխատամքներ, եւ դասարաններ: Ֆիզիքական վարժութիւնների մաս էր կազմում՝

թիրոլը, որտեղ սովորեցին  բարձրութիւնում թոկից բռնած մի կէտից միւսը տեղափոխւել:

 Միասնական աշխատանքը ընթացաւ ակտիւ եւ ջերմ մթնոլորտում: Վերջում սկաուտները հրաժեշտ տւեցին իրենց ընկերներին կրկին հանդիպելելու   ցանկութեամբ :