Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 11 Հունիս 2017 16:26
Rate this item
(1 Vote)

41-րդ Համադպրոցական խաղերի յանձնախմբերի գնահատման երեկոյն տեղի ունեցաւ 2017 թ. մայիսի 24-ի երեկոյեան Ս.Խաչ Մատուռի շրջափակում :

Ողջոյնի խօսքով հանդէս եկաւ միութեան նախագահ՝ ընկեր Հարմիկ Շահնազարեանը:

 

Շնորհալական արտայայտութեան ընթացքում նա մատնանշեց միասնական աշխատանքների կարևորութիւնը ,աւագ ընկերների համագործակցութիւնը ու նրանց տւած խորհուրդները և այդ բոլորի դերը ձեռք բերած յաջողութիւնների մէջ:

Գնահատանքի արժանացան հետևեալ խմբերն ու անհատները՝

Աղջկանց բասկետբոլի երիտասարդական և պատանեկան խմբերը, որոնք գրաւել են 2-րդ տեղը Թեհրան նահանգում:

Տղայոց բասկետբոլի երիտասարդական խումբը, որոնք գրաւել են Թեհրանի Բ կարգի մրցութիւններում 2-րդ տեղը:

Գարնանային խաղերում յաջողած մարզիկները և Համադպրոցական խաղերի յանձնախումբը կատարած փայլուն աշխատանքի համար  և 41-րդ Համադպրոցական խաղերին օժանդակող շուրջ 100 փորձառու անհատներ ու միութենականներ:

Գնահատականների յանձնումից յետոյ,մտերմիկ ու հաճելի մթնոլորտում բոլորը միասին վայելեցին վարչութեան կողմից կեանքի կոչւած յանձնախմբի միջոցով կազմակերպւած ընդունելութիւնը, որին ընկերակցում էր աշխոյժ երաժշտութիւնը :

Աւարտւեց ծրագիրը հիւրերի բարձր տրամադրութեամբ: