Մասնաւորապէս քննարկման նիւթ դարձաւ լողաւազանների վերանորոգման հարցը որն այսօր «Արարատ»-ի գերխնդիրներից մէկն է համարւում: Ճտպ. Ղարաւին բարձր գնահատելով «Ռոստոմ Ոսկանեան» նորակառոյց համալիրը՝ իր նախագծով ու շինարարական որակով, խնդրեց իր գրասենեակին տրամադրել շինութեան գծագրութիւնները, մարզահամալիրների կառուցման պլաններում դրանից որպէս օրինակելի նմուշ օգտւելու նպատակով:
Հանդիպման ընթացքին պրն. Ղարաւին յայտնեց որ նախարարը յատուկ յանձնարարութիւն է տւել իրեն մանրամասն զեկոյց ներկայացնելու «Արարատ» մարզաւանի առկայ վիճակի մասին եւ նրան օժանդակելու հնարաւոր միջոցների ու ձեւերի շուրջ: Նոյն ուղղութեամբ նա նորակառոյց համալիրի եւ «Սասնայ Մհեր» սրահի համալրման համար պէտք եղած պիտոյքները ցանկագրեց դրանց հայթայթման գործում օժանդակելու նպատակով եւ լողաւազանների իր հետ վերցրեց համապատասխան ուսումնասիրութեան համար:
Այցելուները մեծ յարգանքով էին վերաբերւում մարզաւանի պահպանման հարցում Կազմակերպութեան անդամների եւ համայնքի ցուցաբերած գործունէութեան նկատմամբ: Այցելութիւնը աւարտւեց կատարւած խորհրդակցութիւնները իրագործելու բարեմաղթանքներով:
Լիայոյս ենք որ մեզ կյաճողի գործող օրէնքների շրջագծում օգտւել պետական օժանդակութիւններից՝ մարզաւանի պահպանման եւ մարզամշակոյթային աշխատանքների զարգացման ծանր գործընթացքում: