Երէկ ,երկուշաբթի 2017թ. նոյեմբերի 27-ին ,տեղի ունեցաւ Մարզական միութեան վարչութեան նախաձեռնութեամբ կազմակերպւած գնահատանքի երեկոյ:
Միջոցառմանը ներկայ էին Կենտրոնական վարչութեան ընկերներ նախագահ՝ Գէորգ Վարդանը և Սերժիկ Մեհրաբեանը նաև ներկայ էին 49-րդ Համահայկական խաղերի յանձնախումբը ,Հանրութեան հետ կապի յանձնախումբը,օժանդակող խմբերը և անհատները :
Մարզական վարչութեան հրաւէրով Կենտրոնական վարչութեան նախագահը արտայայտւեց օրւայ առիթով և ողջունեց բոլոր ժրաջան աշխատող անդամներին նա ամփոփ բացատրեց նորակառոյց «Սասնայ Մհեր» շէնքի վերաբերեալ ու նաև մատնանշեց մի քանի հարցեր ,այնուհետև ամբիոնի մօտ հրաւիրւեցին Կենտրոնական վարչութեան,Մարզական միութեան և Համահայկական խաղերի նախագահները որոնք գնահատագրեր յանձնեցին ՝
-Տղաների Բասկետբոլի խմբին, որոնք գրաւել են առաջնութիւն Թեհրանի միջակումբային Ա կարգի մրցութիւններում (յուլիս 2017)
- Աղջիկների բասկետբոլի խմբից, Իրանի պատանեկան հաւաքականին և Թեհրանի ընտրանի խմբին հրաւիրւած և ընտրւած մարզիկներին :
- Տղաների բասկետբոլի պատանեկան խմբից Թեհրանի ընտրանի խմբին հրաւիրւած և ընտրւած մարզիկին:
-Հայաստանում կայացած 10- րդ Համա Հ.Մ.Ը.Մ .-ական մրցութիւններում յաջողած խմբերին և մարզիկներին և վերջում:
-Իրանի 49-րդ Համահայկական խաղերի յանձնախմբն ,Հանրութեան հետ կապի յանձնախմբին և բոլոր օժանդակող խմբերին ու անհատներին:
Ներկաները հիւրընկալւեցին համեստ ընդունելութեամբ:
Նկարահանումներից յետոյ մարզիկները ապագայ յաջողութիւնների փափագով հրաժեշտ տւեցին միմեանց: