Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 04 Ապրիլ 2018 13:00
Rate this item
(0 votes)

 

2018 թւականի փետրւարի  13-19ին   Զանջան Քաղաքում տեղի ունեցաւ Ֆաջր Գաւաթի , ժայռամագլցման երկրի ախոյեանական մրցումները Արագութեան (سرعت) ,  լիդ (سرطناب)  և Բոլդեր (بولدر)  Ճիւղերում:

Հինգշաբթի փետրւարի 15 –ին կայացաւ լիդ (سرطناب) ճիւղի մրցումները ,որտեղ մասնակցում էին 86 մարզիկներ, առանց տարիքային բաժանումի , մասնակցութեամբ Իրանի բոլոր քաղաքներից , ազատ մասնակցողների , որոնց մէջ նաև ներկայ էին Իրանի լաւագոյն  ախոյեանները :

Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական միութեան ժայռամագլցման խմբից մասնակցում էր խմբի մարզիկ Էրիկ Սադէղին, խմբի մարզիչներ Զահրա Ֆարաջիի  և Ալի Միրզայիի և պատասխանատու  Արա Ջահանեանի ընկերակցութեամբ:

Էրիկ Սադէղին մրցումներին մասնակցեց որպէս Հ.Մ.Արարատ .Կ.-ի մարզիկ , իր հագուստի վրայ կրելուվ մարզական միութեան վահան գերբը:

Ընդհանուր արդիւնքներում Էրիկ Սադէղին ձեռք բերեց  55-րդ տեղը որը աչքառու յաջողութիւն և յառաջադիմութիւն էր համարւում , մայիս ամսւայ Քէրման քաղաքում ձեռք բերած իր արդիւնքների համեմատ:

Մրցումներին նաև մասնակցում էր Հ.Մ. Սիփան միութեան  մարզիկ Շանթ Իսաղուլեանը ,որը ներկայանում էր որպէս تربیت بدنی խմբի անդամ: