Ս .Ծննդեան տօների առիթով Հ.Մ.Ա.Կ-ի Երէցների միութեան անդամները և սիրելի հիւրերը յունարի 17-ի ժամ 8:00-ից մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում միասնաբար տօնեցին աւանդական «Քուքու Փլաւ» ընթրիք- երեկոն:
Սեղանները զարդարւած էր գեղեցիկ ծաղիկներով և նախուտեստով , Հարմիկ Տ.Մովսիսեանի ուրախ երգերը բարձր տրամադրութիւն էին պարգևում ներկաներին ,մինչ ուշ գիշեր շարունակւելով երգ ու պարեր ու զւարճանքը ներկաները թողեցին հարազատ մարզաւանը իրենց հետ տանելով անմոռանալի յուշեր: