Print this page
Երեքշաբթի, 03 Սեպտեմբեր 2019 12:10
Rate this item
(1 Vote)

Երէցների միութեան Սեպտեմբեր ամսւայ ընդ. հանդիպումը տեղի ունեցաւ երկուշաբթի սեպտեմբերի 2-ի ժամը 8:30-ին « Վաչիկ Ղարաբէգեան» սրահում, հանդիպման բացումը կատարւեց միութեան նախագահ՝ ընկ. Նորիկ Մանասերեանի միջոցով, որը շնորհաւորեց Արցախի և Հայաստանի անկախութեան տօնը, մէկ րոպէ ոտնկայս լռութեամբ յարգւեց նորոգ հանգուցեալ ընկ. Վահիկ Քիայեանի յիշատակը , և փոխանցւեց մի շարք յայտարարութիւններ ապա փոխ նախագահ՝ ընկ Ժանետ Թարվերդեանի միջոցով ներկայեացւեց հայագէտ,լրագրող,քաղաքական մեկնաբան «Ալիք»կայքէջի պատասխանատու-խմբագիր Պրն. Արամ Շահնազարեանին, որը երկար տարիներ աշխատակցել է հայաստանեան մամուլին , յարգարժան դասախօսի միջոցով ներկայեացւեց Արցախի և Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը ,իւրաքանչիւր հայի համար ամենաանփոխարինելին համարւող նւաճւած անկախութեան պահպանման կարևորութիւնը , բացատրւեց արդէն մօտ 3 տասնամեակ թուրք- ադրբեջանական և արտաքին շահախնդիր միւս գործօնների նիւթւող տարատեսակ խոչընդոտները :
Ապա տեղի ունեցաւ ընդունելութիւն, Ընկ Թորգոմ Տէր Յակոբեանի միջոցով հնչեց օրւան համապատախան շնորհաւորական խօսքեր,տօնւեց Սեպտեմբեր ամսւայ տարեդարձները , ընկերները բարձր տրամադրութեամբ հրաժեշտ տալով թողեցին մարզաւանը:

Լուսանկարներ