Սեպտեմբերի 6-ին, տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան 56-րդ Ողեմպիական խաղերի փակման արարողութիւնը:
6 օր տեւողութեամբ Ողեմպիական խաղերը ընթացաւ ամենատարբեր մարզաձեւերում, նպատակ ունենալով սկաուտների մօտ զարգացնելու ֆիզիքական ունակութիւնները:
Նշենք, որ խաղերի շրջանակում երէկ կազմակերպւել էր նաեւ «Հին ու նոր» սերնդի խաղը, որին մասնակցեցին նախկին շարքային սկաուտները, ինչն էլ նրանց մօտ մեծ ոգեւորութեան առիթ դարձաւ:
Ողեմպիական խաղերի արդիւնքում՝ ախոյեան դարձաւ Արիների հատւածի թիւ 1 խումբը, երկրորդ տեղում յայտնւեց Արիների հատւածի թիւ 3 իսկ երրորդն Արենուշների հատւածի թիւ 1 խումբն էր:
Խաղերի վերջում բոլոր սկաուտները մէկ օղակի շուրջ հաւաքւելով միասնաբար կանչեցին՝ «Կեցցէ Արարատի յաղթական սերունդը»-ը կանչը: