2022 թւականի, երեքշաբթի օգոստոսի 30-ի առաւօտեան, Սուրբ Սարգիս և Սուրբ Մինաս եկեղեցիներում քահանահայր Տէր Արիստակես Շահմիրեանի ձեռամբ տեղի ունեցաւ շրջանի Համահայկական խաղերի ջահի օրհնութիւնը։
Ջահակիրներն էին վետերան ֆուտբոլիստներ՝ Համբարձում Դարաբիդեանը և Կոնստանդ Յարութիւնեանը։
Այսօրւայ երկու օրհնւած ջահերը տեղադրւեցին Սուրբ Խաչ մատուռում։
Այս տարի խաղերը նւիրւած է "Արարատ" ֆուտբոլի 66-ամեակին։
ՀՄԱԿ -ի Կենտրոնական վարչութեան, Մարզական միութեան վարչութեան և Համահայկական խաղերի գործադիր յանձնախմբի ներկայութեամբ երկու թաղերում բոցավառւած ջահերը միանալով վաղը՝ Սուրբ Թարգմանչաց եկեղեցում, ջահակիր Մարգար Ներսիսեանի և օրեր անց, Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցում ջահակրութեամբ Հովիկ Հաթամզադէի օրհնւած ջահերին ևս
կը տեղակայւեն մարզաւանի Սուրբ Խաչ մատուռում, որտեղից և չորեքշաբթի երեկոյեան խաղերի բացման հանդիսութեան պահին, որպէս միասնութեան խորհրդանիշ կը միանան 53-րդ խաղերի ջահակրին ու հինգ օրհնւած բոցեր միասնաբար կը բոցավառեն խաղերի հիմնական մեծ ջահը, որի ջերմութեան ներքոյ կընթանայ համայնքի՝ սիրւած ու սպասւած Համահայկական խաղերը։
Լուսանկարները՝ Ալիքի
Չորեքշաբթի, 31 Օգոստոս 2022 14:49
Լուսանկարներ
View the embedded image gallery online at:
http://araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=3293:%D6%85%D6%80%D5%B0%D5%B6%D6%82%D5%A5%D6%81-%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB-53-%D6%80%D5%A4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BB%D5%A1%D5%B0%D5%A8&Itemid=566&lang=hy#sigProGalleria7bad2ebac2